ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեային զինшմթերք մատակարարելու մասին որոշումը հերթական առիթն է տվել համոզվելու ԿԺԴՀ-ի նկատմամբ Վաշինգտոնի թշնшմական քաղաքականության մեջ. ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

12:44 • 27.08.26

ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեային զենք մատակարարելու մասին որոշումը հերթական առիթն է տվել համոզվելու Վաշինգտոնի թշնամական քաղաքականության մեջ ԿԺԴՀ-ի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միայն այս տարի ԱՄՆ-ը հավանություն է տվել աստղաբաշխական գումարների տարբեր մահացու սպառազինությունների վաճառքին, ներառյալ ժամանակակից օդ-օդ դասի հրթիռներ, ծովային գործողությունների նոր ուղղաթիռներ, հարվածային ուղղաթիռներ և ճշգրիտ կառավարվող ռումբեր՝ Հարավային Կորեային դրդելով բարձրացնել պատերազմ վարելու ներուժը», - հայտարարել են ԿԺԴՀ ԱԳՆ-ում։

Մասնավորապես, Փհենյանում նշել են, որ վերջերս Պետդեպարտամենտը թույլտվություն է տվել վաճառելու AIM-9X Sidewinder օդ-օդ դասի հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել նաև վերգետնյա թիրախներին հարվածելու համար: Գործարքը գնահատվում է 125 միլիոն դոլար։

«Այժմ արագանում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ինտեգրումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այս ֆոնին մենք չենք կարող փակել աչքերը Հարավային Կորեային ամերիկյան զենքի վաճառքի բացասական ազդեցության վրա տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վրա», - հավելել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Իրականությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան ակտիվորեն և մոլեռանդորեն են ԱՄՆ-ն փորձում ընդլայնել նոր սպառնալիքները ԿԺԴՀ-ի համար։ Մենք ևս մեկ անգամ հստակորեն համոզվեցինք ԱՄՆ-ի բաց դիրքորոշման մեջ, որոնք պատրաստ են միշտ թշնամական լինել ԿԺԴՀ-ի նկատմամբ: ԿԺԴՀ-ում հստակ գիտակցում են այն իրականությունը, որ արտաքին ուժերը միշտ փորձելու են սպառնալ ԿԺԴՀ-ի անվտանգությանը և նրա քաղաքական կայունությանը», հայտարարել է դիվանագետը։

ԿԺԴՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկիրը վճռականորեն և լրջորեն կարձագանքի թշնամական գործողություններին բոլոր ոլորտներում։

ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեային զինшմթերք մատակարարելու մասին որոշումը հերթական առիթն է տվել համոզվելու ԿԺԴՀ-ի նկատմամբ Վաշինգտոնի թշնшմական քաղաքականության մեջ. ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ