Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ չի աջակցում Միացյալ Թագավորությունից Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անջատման վերաբերյալ հանրաքվեներին, հաղորդում է Sky News-ը։
Վարչապետը հայտարարել է, որ աջակցում է երկրի միասնության պահպանմանը և մտադիր է կենտրոնանալ տնտեսական և սոցիալական հարցերի, այլ ոչ թե նոր սահմանադրական քննարկումների վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի առաջին նախարարներն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հայտարարելով յուրաքանչյուր երկրի ինքնորոշման իրավունքի աջակցության մասին և համաձայնել համագործակցել տնտեսական ու մյուս ոլորտներում։











