«Բարսելոնա»-ն 111 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

13:43 • 17.09.26

Կատալոնական «Բարսելոնան» վերջին 111 տարվա ընթացքում առաջին անգամ մրցաշրջանը սկսել է բոլոր պաշտոնական մրցաշարերում տարած 7 անընդմեջ հաղթանակով՝ դառնալով 33 և ավելի գոլի հեղինակ։

Ինչպես հայտնում է հեղինակավոր վիճակագիր MisterChip-ը X սոցիալական ցանցի իր էջում, վերջին անգամ կատալոնացիներին նման տպավորիչ արդյունքի հաջողվել էր հասնել հեռավոր 1915/1916 թվականների մրցաշրջանում։ Այն ժամանակ Ջեք Գրինվելի գլխավորած թիմը նույնպես հաղթել էր մրցաշրջանի մեկնարկային 7 խաղերում՝ խփելով 44 գնդակ։

Լա լիգայի ընթացիկ խաղարկության վեց տուրից հետո կատալոնական ակումբը վաստակել է առավելագույն 18 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Աղբյուրը`ArmSport.am