ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով

14:25 • 21.09.26

ՆԱՏՕ-ն մնում է առճակատման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ընդհանուր առմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի էության մեջ տարիների ընթացքում ոչինչ չի փոխվում: Սա մի բլոկ է, որն իր ժամանակին ստեղծվել է առճակատման համար: Այն այդպես էլ մնում է որպես առճակատման գործիք», - լրագրողներին ասել է Պեսկովը։