Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք G20-ի գագաթնաժողովին․ հուսով ենք, որ նա կընդունի այդ հրավերը․ Ռուբիո

19:23 • 23.09.26

Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք G20-ի գագաթնաժողովին։ Կարծում ենք՝ սա հնարավորություն է նրա համար՝ շփվելու ոչ միայն Թրամփի, այլև աշխարհի այլ առաջնորդների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Հուսով ենք, որ նա կընդունի այդ հրավերը»,-նշել է նա։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև նոր գագաթնաժողովի գաղափարը դեռևս չի քննարկվել, Պուտինի և Թրամփի միջև նման հանդիպում պետք է նախապատրաստվի։