Եվրոպան հենց նոր համաձայնել է շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները․ Թրամփ
Եվրոպան հենց նոր համաձայնել է շուկա հանել իր կուտակած դիզելային վառելիքի հսկայական պաշարները։ Գործընթացը կսկսվի անհապաղ, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է դիզելի արտահանման արգելք սահմանելու հարցը՝ այդ վառելիքի համաշխարհային պակասի ֆոնին։
ԱՄՆ-ն դիզելային վառելիքի կարևոր համաշխարհային մատակարար է և օրական արտահանում է 1,2-1,5 միլիոն բարել։ Փորձագետները զգուշացնում են, որ արտերկիր մատակարարումների արգելքը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել այլ երկրներում գների վրա։














