Թելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի ՔՊ խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես գրել. Ղազարյանը՝ Ռուբինյանին
Թելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի ՔՊ խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես գրել: Այս մասին ԱԺ միջացնքում տված ճեպազրույցի ժամանակ, ասել է «Ույժեղ Հայաստան» խմբակյցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորների հրահրած ծեծկռտուքին։
«Ես կարծում եմ, որ այս իրավիճակի հիմնական մեղավոր Աժ նախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իր անհավասակշիռ պահվածքը, նիստեր վարելու կարողության բացակայությունը։ Ինքն է հրահրում այս սադրանքը: Աժ նիստը նախագահողից է այդ վատ տրամադրությունը փոխանցվում դահլիճին։ Ռուբեն Ռուբինյանն իմ երկու րոպեանոց ելույթն ընդհատեց։
Իր խնդիրն ո՞րն է, ինչու է անհանգստացնում։ Այն անհարկի է, հասկանո՞ւմ եք։ Ես Ռուբինյանին հարց եմ տալիս, ասում է՝ գնանք Սամվել Կարապետյանի հետ թելադրություն գրենք։ Դրա իմաստը, որն էր, թելադրություն ես ուզում գրես՝ գնա նստի խմբակցությանդ կեսի հետ թելադրություն գրի, տեսնեմ կարող ես գրել»,-նշել է նա՝ նկատելով, որ իր տված հարցի հետ Ռուբինյանի պատասխանը կապ չունի։










