Սա հենց այն է, ինչ մեզ հիմա պետք է․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնության համար

15:48 • 10.10.26

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնության համար։

«Սա հենց այն է, ինչ մեզ հիմա պետք է»,-նշել է Թրամփը։

Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներին, ավելի վաղ հայտարարել էր Պուտինը Թրամփի հետ զրույցից հետո։

Պուտինը նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել ուկրաինական ճգնաժամի լուծման հեռանկարներին։