Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը. Պուտինի օգնական
Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևը։
Նա պարզաբանել է, որ քանի որ կենսաբազմազանության պաշտպանությունը համընդհանուր խնդիր է, այս ոլորտում միջազգային համագործակցությունը պետք է զերծ լինի քաղաքականացումից և անբարեխիղճ մրցակցությունից։
«Միայն գիտնականների և փորձագետների բաց համագործակցությունը կբերի իրական արդյունքներ», — ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ դրանց հասանելիության և օգուտների համատեղ օգտագործման վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի այս սկզբունքը և հիմնված լինի կամավորության վրա։
«Բացի այդ, մենք հանդես ենք գալիս ռեսուրսների հասանելիության ապահովման հարցում ոչ խտրական մոտեցման և դրանց թափանցիկ ծախսման օգտին։ Նոր կառույցների ստեղծումը չպետք է հանգեցնի գործառույթների կրկնօրինակման և ծախսերի աճի», — ասել է Էդելգերիևը։
Պուտինի օգնականը նշել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է կառուցողական աշխատանքի և հավասարակշռված լուծումների որոնման, որոնք կհամապատասխանեն բոլոր կողմերի շահերին։










