ԱՄՆ Բենդ քաղաքում 16-ամյա դեռահասը կրшկ է բացել տարրական դպրոցում. կան զnhեր
Օրեգոն նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են 5, 8 և 11 տարեկան երեխաներ, ինչպես նաև մեկ ուսուցիչ. զոհերի մասին տեղեկությունը հայտնել է Բենդ քաղաքի ոստիկանության դեպարտամենտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ոստիկանության դեպարտամենտի պետ Մայք Կրանցը նաև տեղեկություն է հայտնել երկու հոսպիտալացվածների մասին. 7 տարեկան տղան և 54-ամյա ուսուցիչը ծանր վնասվածքներ են ստացել։
Ոստիկանները հաստատել են, որ հրաձգությունը կազմակերպել է 16-ամյա պատանին։
Նախքան շենք մտնելը, պատանին կրակ է բացել տարրական դպրոցի կողքին գտնվող ավտոմեքենաների ուղղությամբ, որտեղ սովորում է մոտ 400 մարդ։ Կասկածյալին սպանել է անհայտ անձը՝ իրավապահների ժամանումից կարճ ժամանակ առաջ։














