Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի պատվիրակության հանդիպումը Արևմուտքի ներկայացուցիչների հետ

12:02 • 10.11.26

Ուկրաինայի պատվիրակության հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որոնց կմիանան նաև ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, անցկացվում է Աբու Դաբիում՝ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով եռակողմ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սկսել ենք աշխատանքը ԱՄԷ-ում։ Առաջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչների հետ է, որոնց կմիանան նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Կճշտենք դիրքորոշումները և կհամակարգենք դրանք բանակցությունների հաջորդ փուլից առաջ։ Այնուհետև եռակողմ ձևաչափն է՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ», - գրել է նա։