ԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել է ԱՄՆ-ում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչներին Իրանի դեմ ռազմական արշավի վերսկսմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Այս մասին, հղում անելով ամերիկյան աղբյուրին, հայտնել է իսրայելական պետական Kan հեռուստառադիոընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ Իսրայելին, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներին անվտանգության ուղիներով ազդանշաններ են փոխանցվել Թեհրանի հետ պատերազմի շուտափույթ վերսկսման հնարավորությանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։
Kan-ը նշում է, որ այս ազդանշանները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին այն մասին, որ ինքը Իրանի դեմ ռազմական արշավը վերսկսելու անհրաժեշտություն չի տեսնում։










