Ազգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆ

08:48 • 13.11.26

Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ 2–1 հաշվով հաղթել է Խորվաթիային։

Հանդիպման 24-րդ րոպեին հաշիվը բացել է Մորգան Ռոջերսը, իսկ 59-րդ րոպեին Պետար Սուչիչը հավասարեցրել է այն։ Հարի Քեյնը 64-րդ րոպեին խփել է Անգլիայի հաղթական գոլը։

Անգլիան վաստակել է 12 միավոր և 3-րդ խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը։ Թիմը ժամանակից շուտ դուրս է եկել փլեյ-օֆֆ։ Խորվաթիան էլ անցումային հանդիպումներ կանցկացնի՝ A լիգայում մնալու իրավունքը պահպանելու համար։

Նույն օրը Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է Չեխիային։

39-րդ րոպեին «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ալեքս Բաենան իրացրել է 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ գոլը իսպանացիները խփել են ավելացված ժամանակում․ աչքի է ընկել պաշտպան Մարկ Պուբիլը։ 72-րդ րոպեից Չեխիան խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստով․ ուղիղ կարմիր քարտ է ստացել պաշտպան Լադիսլավ Կրեյչին։

Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ վաստակելով 15 միավոր և գլխավորելով A3 խումբը։ Չեխիան միավոր չի վաստակել և եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ բացի Անգլիայից և Իսպանիայից, ավելի վաղ փլեյ–օֆֆի ուղեգիր էր ապահովել Պորտուգալիայի հավաքականը՝ 4–րդ խմբից։

 

Աղբյուրը`ArmSport.am