Շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում. կաթնամթերքի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)

15:53 • 17.11.26

Կաթնամթերքի շուկայում մեր ուսումնասիրությունները շարունակվում են, ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում, որին կից գրել է՝ այս անգամ շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում:

««Դիլի» ընկերությունից նմուշառվել են կաթ, թթվասեր և պանիր՝ ռիկոտա անվանմամբ: «Դիլի» ընկերության կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ, 20% յուղայնությամբ թթվասերում՝ աղիքային ցուպիկ և խմորասնկեր: Խմորասնկերով ևս չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտերին։ 

«Թամարա» ընկերության 3,2%-անոց կաթը չի համապատասխանել ՄԱՖԱՄ (Մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), իսկ կաթնաշոռը՝ ԱԾԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և կաթնաթթվային մանրէներ ցուցանիշներով»-նշել է Բաբկեն Պիպոյանը: 

Նա հավելել է, որ աշխատում են միայն միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաների հետ: