Կիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին

17:28 • 17.11.26

Կիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Սամջիյոն քաղաքում, հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի ղեկավարն այցելել է տեղի օդանավակայան և կառուցման փուլում գտնվող լեռնադահուկային հանգստավայր: Գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է նաև նրա դուստրը՝ լանջով դահուկներով սահելիս: