Մշակույթ
-ից
-ը
10:52 • 03.11.14Ջենիֆեր Լոպեսը հուշագրություններ կթողարկիԵրգչուհին պատմում է մայրության փորձի մասին, հիշում է իր սիրային ապրումները, պատմում է նաև, թե ինչպես է ամուսնալուծվել երգիչ Մարկ Էնթոնիից, ով իր երկու երեխաների հայրն է։
10:43 • 03.11.14Մռայլ կատուն ամանորյա կատակերգությունում «խաղացել» է գլխավոր դերը (տեսանյութ)Ֆիլմում կենդանին կարող է խոսել աղջկա հետ, ինչպես նաև մեքենա վարել։ Արկածների արդյունքը պետք է դառնա ուրախ Սուրբ Ծնունդը։ Ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 29-ին։
10:05 • 03.11.14Կիանու Ռիվզը թողարկել է առաջին Arch KRGT-1 մոտոցիկլետը (լուսանկարներ)Դերասան Կիանու Ռիվզի և մեխանիկ Գարդ Հոլինգերի 2011-ին հիմնադրած Arch Motorcycle Co. ընկերությունը ներկայացրել է իր առաջին արտադրանքը՝ Arch KRGT-1 սպորտային մոտոցիկլետը։
10:00 • 03.11.14Իսպանիայի հարավում կվերսկսեն Ֆեդերիկո Գարսիա Լորկայի գերեզմանի որոնումները. ԶԼՄ-ներԻսպանացի հնագետները կվերսկսեն պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հուղարկավորման վայրի որոնումները, ով, ինչպես ենթադրում են, գնդակահարվել և թաղվել է եղբայրական գերեզմանոցում 1936-ին։
00:07 • 03.11.14ԱՄՆ-ում գրեթե կես տոննա կշռող դդմից փիղ են քանդակել (լուսանկարներ)ԱՄՆ-ի Բրոնքսի կենդանաբանական այգում 408 կգ կշռող դդմից փիղ են քանդակել` ուշադրություն հրավիրելու Աֆրիկայում փղերի զանգվածաբար սպանության վրա։
13:34 • 02.11.14Կկարոտեմ քեզ, հանգչիր խաղաղությամբ ... ընկերները սգում են դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահըԴերասանուհի Հասմիկ Ղարիբյանի (Կարգին Հասո) մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել նրա ընկերներ Հովհաննես Ազոյանը և Մկրտիչ Արզումանյանը …
13:18 • 02.11.14Թաիլանդում շան մսի առևտուրը ակտիվիստների ճնշման շնորհիվ կարող է արգելվելԿենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների ճնշման տակ վերջին տարիներին ձերբակալվել են մի շարք անձինք ովքեր զբաղվում էին շների սպանդով և մսի վաճառքով։
12:05 • 02.11.14Հայաստանում անցկացվում է «Կին» ամենամյա կինոփառատոնըՓառատոնի նպատակներն են կնոջ հասարակության մեջ դերի և տեղի վերաիմաստավորումը և կնոջ խնդիրների բարձրաձայնումը կինոմատոգրաֆիայի միջոցով, նշվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։
10:04 • 02.11.14Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը` Կարգին Հասոն. Esem.amԴերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:
22:27 • 01.11.14Փայտից պատրաստված անհավանական գեղեցիկ իրեր (լուսանկարներ)Փայտը լայն հնարավորություն է տալիս՝ կյանքի կոչելու արվեստագետների ամենատարբեր մտահղացումները:
18:49 • 01.11.14Հայտնի է «Ֆորսաժ 7»-ում նկարահանվող 5 մեքենան (լուսանկարներ)Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` տեսանյութը բացահայտում է ֆիլմաշարի 7-րդ մասում նկարհանված 5 մեքենան: Ֆիլմի առաջին պաշտոնական ամբողջական թրեյլերը սպասվում է նոյեմբերի 1-ին:
15:55 • 01.11.14«100 դուռ» նախագծի շրջանակներում կլուսանկարվեն Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցիների դռներՌեժիսոր Խաչիկ Եղոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսել են լուսանկարել Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցիների դռներ...
14:14 • 01.11.14Նիկոլ Քիդմանն ու Հյու Ջեքմանը կրկին կնկարահանվեն միասինԴերասանները կխաղան իրական դեպքերի հիման վրա նկարահանվող Lion անվանումով դրամայում։ Նախագծին կմասնակցի նաև «Միլիոնատերը գետնախորշերից» ֆիլմի աստղ Դև Պատելը:
13:57 • 01.11.14Գյոթեի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն հասանելի կլինի համացանցումՆախագիծը նախատեսված է առաջիկա 25 տարվա համար և կֆինանսավորվի պետական բյուջեից, ծախսերը կկազմեն 14 մլն եվրո։
13:46 • 01.11.14«Կտավը և Աստվածաշունչը». Գերմանիայում Սուրբ գիրքը «գովազդում» են արվեստի միջոցովՅուրաքանչյուր օր համացանցում կտեղադրվի մեկ աստվածաշնչային տեքստ՝ Մարտին Լյուտերի գերմաներեն թարգմանությամբ, բացատրություններով և իրեն համապատասխան նկարով։
