Իրադարձային
-ից
-ը
13:06 • 24.11.18Արետա Ֆրանկլինին պատկանած առանձնատունը վաճառվել է 300 հազար դոլարով1927թ.-ին կառուցված եռահարկ առանձնատունը, որի ընդհանուր մակերեսը 520 քառակուսի մետր է, վաճառքի է հանվել հոկտեմբերին, այն գնել է Միչիգանի մի բնակիչ, որի անունը չի հրապարակվում:
12:34 • 24.11.18Հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության՝ ստուգման նպատակով. Գ. ԱբրահամյանԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում արձանագրված հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն...
12:01 • 24.11.18Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 2000 կրակոցՆոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ...
11:35 • 24.11.18Մոսկվայում բիզնես կենտրոնի շենքը փլուզվել է փողոցի երթևեկելի մասի վրա (տեսանյութ)Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ շենքի բեկորներն ընկնում են ավտոճանապարհի վրա: Փողոցով ընթացող մեքենաներին հաջողվել է ժամանակին արգելակել:
11:24 • 24.11.18«Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է, քան ԻՊ-ը». Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբԳլխավոր շտաբի պետի խոսքով՝ կարևոր է, որ Մեծ Բրիտանիան և իր դաշնակիցները «Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին» հանգիստ չվերաբերվեն:
11:14 • 24.11.18Մոլդովայում թույլատրել են քարոզչություն իրականացնել ինչպես լռության, այնպես էլ քվեարկության օրըՄոլդովայի խորհրդարանը հաստատել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց քարոզչություն կթույլատրվի իրականացնել ինչպես ընտրություններից 1 օր առաջ՝ լռության օրը, այնպես էլ հենց քվեարկության օրը:
10:33 • 24.11.18Ֆրանսիան Բենինին կվերադարձնի XIX դարի վերջին հափշտակած 26 գլուխգործոց26 թագերն ու արձանիկները բռնագրավվել էին 1892թ.-ի Դահոմեայի թագավորության՝ այժմյան Բենինի դեմ պատերազմում:
10:11 • 24.11.18Ֆլորիդայում խանութի մոտ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվելԴեպքը տեղի է ունեցել ամերիկյան ժամանակով ուրբաթ երեկոյան: Տուժածները հոսպիտալացվել են: Հրաձգության պատճառների և կրակ բացած անձի մասին տեղեկություններ չկան:
10:03 • 24.11.18Լավրովն Արևմուտքի վարած քաղաքականությունը համեմատել է ամուսնական դավաճանության հետ ու առաջացրել ներկաների ծիծաղը (տեսանյութ)«Եթե դուք խնդիրներ կամ կասկածներ ունեք ձեր կնոջ հանդեպ, դուք ուղիղ նրան եք հարցնում, այլ ոչ թե դիմում լրատվամիջոցներին»,- ասել է Լավրովը:
09:25 • 24.11.18Աշտարակի Սասունիկ գյուղում 14-ամյա բնակիչ է կորելՆոյեմբերի 24-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել ...
09:21 • 24.11.18Արթիկում կանխվել է 22-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձըՆոյեմբերի 23-ին, ժամը 23:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի «Էսկադա» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության...
05:59 • 24.11.18ԱՄՆ-ում ձերբակալել են Հոնդուրասի նախագահի եղբորըՀոնդուրասի գործող նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի եղբայրը՝ 40-ամյա իրավաբան Խուան Անտոնիո Էրնանդեսը ձերբակալվել է Մայամիում:
04:54 • 24.11.18Չինաստանում մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր ու տուժածներՉինաստանի հյուսիսարևելյան Ցզիլին նահանգում մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ 24-ը:
03:31 • 24.11.18Օդեսայում դատարանում ծագած վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի. ձերբակալվել է 49 մարդՕդեսայի Պրիմորսկի շրջանային դատարանում դատավարությանը մասնակցող կողմերի աջակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել 49 մարդ:
02:26 • 24.11.18ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում ավելի քան 10 խաղաղ բնակիչ է զոհվելՍիրիական Դեյր-էլ-Զոր նահանգի Շաաֆա գյուղում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով ավելի քան 10 խաղաղ բնակիչ է զոհվել:
