«Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է, քան ԻՊ-ը». Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբ
Մեծ Բրիտանիայի գխավոր շտաբի պետ գեներալ Մարկ Կարլտոն-Սմիթը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանաբար ավելի մեծ ռազմական սպառնալիք է պետության և իր դաշնակիցների համար, քան «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումները, գրում է The Telegraph-ը:
Ինչպես նշում է թերթը՝ բացի նրանից, որ Ռուսաստանն «ավանդական ռազմական սպառնալիք է ներկայացնում», այն նաև մշակումներ է իրականացնում այլ ոլորտներում:
«Ռուսները մշտապես ձգտում են խարխլել Արևմուտքը` մշակելով նոր մարտական հնարավորություններ ոչ ավանդական ոլորտներում, ինչպիսին են կիբեռտարածությունն ու տիեզերքը», - ասվում է տեքստում:
Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ կարևոր է, որ Մեծ Բրիտանիան և իր դաշնակիցները «Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին» հանգիստ չվերաբերվեն:










