Մոլդովայում թույլատրել են քարոզչություն իրականացնել ինչպես լռության, այնպես էլ քվեարկության օրը

11:14 • 24.11.18

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց քարոզչություն կթույլատրվի իրականացնել ինչպես ընտրություններից 1 օր առաջ՝ լռության օրը, այնպես էլ հենց քվեարկության օրը, հայտնում է korrespondent.net-ը:


Այսուհետև Մոլդովայում քարոզչությունն արգելված կլինի միայն ընտրատեղամասերի տարածքում: Այս կանոնները կգործեն նաև համաժողովրդական հանրաքվեների ժամանակ:


Ընտրատեղամասերում քարոզչություն իրականացնող անձը կպատժվի տուգանքներով, որոնց առավելագույն չափը մոտ 90 դոլար է՝ ֆիզիկական անձի համար, և 145 դոլար՝ իրավաբանական անձի և պատգամավորի թեկնածուների համար: