Չինաստանում մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր ու տուժածներ

04:54 • 24.11.18

Չինաստանի հյուսիսարևելյան Ցզիլին նահանգում մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ 24-ը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ տեղի իշխանություններին հղումով:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 18:40-ին) Դունֆեն գավառում: Պայթյունի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:

Գավառի վարչակազմի մամուլի ծառայության տվյալներով՝ արդեն կա երկու զոհ, վնասվածքներ է ստացել ևս 24 մարդ, սակայն տուժածների հստակ թիվը դեռ ճշտվում է: Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում է ավելի քան 220 հրշեջ, 150 ոստիկան և շուրջ 80 բուժաշխատող: