ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում ավելի քան 10 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիական Դեյր-էլ-Զոր նահանգի Շաաֆա գյուղում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով ավելի քան 10 խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
«Դեյր-էլ-Զոր նահանգի արևելքում գտնվող Շաաֆա գյուղի ուղղությամբ միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով ավելի քան 10 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ», - հաղորդում է Ikhbariya հեռուստաալիքը:
SANA գործակալությունն իր հերթին հաղորդում է 11 զոհի մասին՝ նշելով, որ ավիահարվածները շարունակվում են:
Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին և 19-ին SANA գործակալությունը հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից հետո սիրիական իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ և դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնվելն անօրինական է:
Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014 թվականից: Ընդ որում՝ նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության:










