Մոսկվայում բիզնես կենտրոնի շենքը փլուզվել է փողոցի երթևեկելի մասի վրա (տեսանյութ)

11:35 • 24.11.18

Մոսկվայում «Սեվերյանին» («Северянин») բիզնես կենտրոնի շենքը փլուզվել է փողոցի երթևեկելի մասի վրա:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ շենքի բեկորներն ընկնում են ավտոճանապարհի վրա: Փողոցով ընթացող մեքենաներին հաջողվել է ժամանակին արգելակել: Փողոցում փոշու ամպ է բարձրացել: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Ավելի վաղ նշվել էր, որ բիզնես կենտրոնը սկսել էին քանդել: Դրա տեղում բնակելի համալիր է կառուցվելու: