Ֆլորիդայում խանութի մոտ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանում գտնվող խանութներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Այդ մասին գրում է Miami Herald-ը:
Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան ժամանակով ուրբաթ երեկոյան: Տուժածները հոսպիտալացվել են: Հրաձգության պատճառների և կրակ բացած անձի մասին տեղեկություններ չկան:
WSVN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մահացած անձինք կին և տղամարդ են: Տուժածների վիճակի մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում:










