Արթիկում կանխվել է 22-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

09:21 • 24.11.18

Նոյեմբերի 23-ին, ժամը 23:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի «Էսկադա» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով կանխել են Ն. Ս.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը: