Իրադարձային
-ից
-ը
06:21 • 26.10.18Հունաստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Միջերկրական ծովում ցունամիի վտանգ է հայտարարվելԾովում նկատվել են ջրի մակարդակի փոփություններ և ցունամիի վտանգը հաստատվում է: Այս պահի դրությամբ ալիքների բարձրությունը կազմում է 20 սմ, սակայն ափին մոտենալով դրանք կտրուկ մեծանում են: Կենտրոնի մասնագետները կոչ են անում մարդկանց շտապ լքել լողափն ու ափամերձ գոտիները:
05:24 • 26.10.18Երգչուհի Շինեդ Օ'Քոնորն իսլամ է ընդունելԱշխարհահռչակ իռլանդացի երգչուհի Շինեդ Օ'Քոնորը հայտնել է կաթոլիկությունից հրաժարվելու և իսլամ ընդունելու մասին՝ հայտարարելով, որ այժմ իր անունը Շուհադա է:
04:29 • 26.10.18Հունաստանի ափերի մոտ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍտորգետնյա ցնցումները զգացվել են ոչ միայն Հունաստանի տարածքում, այլև Ալբանիայում, Մալթայում, Մակեդոնիայում և Հոնիական ծովում:
03:31 • 26.10.18Սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի ավագ որդին լքել է Սաուդյան Արաբիան. APԹուրքիայում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի ավագ որդին՝ Սալահ բեն Ջամալ Խաշոգջին լքել է Սաուդյան Արաբիան և մեկնել ԱՄՆ:
02:28 • 26.10.18Մախաչկալայում սննդային թունավորման պատճառով ավելի քան 30 մարդ է հոսպիտալացվելՌԴ Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալա քաղաքում թունավորման ախտանշաններով 31 մարդ է հոսպիտալացվել տեղի սրճարաններից մեկում սնվելուց հետո: Տուժածների թվում կա 5 երեխա:
01:54 • 26.10.18Վաշինգտոնում կասկածելի կապոցի պատճառով տարհանվել են որոշ ռադիոկայանների խմբագրություններWMAL և մի քանի այլ ռադիոկայանների խմբագրությունները, որոնց գրասենյակները գտնվում են Friendship Heights-ի մետրոյի հարևանությամբ, տարհանվել են տեղական ժամանակով ժամը 16:13-ին:
23:49 • 25.10.18Գնդակոծվել են Հալեպի բնակելի թաղամասերը. խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ են գրանցվելՍիրիայում գրոհայինները կրակ են բացել Հալեպի բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով 10 սիրիացի է վիրավորվել:
22:38 • 25.10.18Չինաստանում բժիշկները երիտասարդ տղամարդու կերակրափողից դուրս են բերել մեկ տարի առաջ կուլ տված գդալըՉինաստանի Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքի հիվանդոցներից մեկում բժիշկները երիտասարդ տղամարդու կերակրափողից 20 սմ երկարությամբ գդալ են հանել:
21:38 • 25.10.18Նախագահի հրամանագրերով Սիրիայում, Իրաքում և ԱՄԷ-ում դեսպաններ են նշանակվելՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մհեր Մկրտումյանին (լուսանկարում՝ աջից) Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին ...
21:23 • 25.10.18Համաներման՝ «Սասնա Ծռերին» վերաբերող դրույթը կարող է կիրառման ճգնաժամ առաջացնել, անհրաժեշտություն կլինի դիմելու ՍԴ. փաստաբան (տեսանյութ)Համաներման նախագծում «Սասնա Ծռերին» վերաբերող այն դրույթը, որ եթե պատանդառուն կամ տուժողն առարկեն ՊՊԾ գունդը գրաված անձանց նկատմամբ համաներում հայտարարելուն, ապա համաներման կիրառումը կարող է տարընթերցման տեղիք տալ:
19:12 • 25.10.18Դ. Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն. ԵՊՀ-ն պահանջում է խախտումների մասին փաստարկներ ներկայացնել, հակառակ դեպքում՝ կդիմի դատարանԵրևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի այսօրվա այն հայտարարությանը, որ ԵՊՀ-ում հայտնաբերվել են խախտումներ, որոնք...
18:28 • 25.10.18ՄԻԵԴ-ը հրաժարվել է Մուհամեդ մարգարեին վիրավորելը համարել խոսքի ազատության իրավունքի խախտումՄԻԵԴ-ը կայացրած վճռում ընդգծել է, որ մարգարեին «մանկապիղծ» անվանած ավստրիացին հատել է օնյեկտիվ բանավեճի սահմաններն ու վիրավորանք պարունակող խոսքային հարձակում իրականացրել տուժող անձի նկատմամբ
18:20 • 25.10.18Բրիտանական պարբերականը Երևանն ընդգրկել է ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններ առաջարկող քաղաքների տասնյակումուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2025-ին Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի հասնելով՝ 30 000-ի: Դա տեղի կունենա տեխնոլոգիական հատվածում նորարարությունների աճի շնորհիվ: Ապրուստի արժեքը բավականին ցածր է...
17:36 • 25.10.18Խաշոգջիի սպանությունը կանխամտածված է եղել. Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազՄուաջիբը հավելել է, որ իրենք շարունակելու են աշխատել մինչև սպանության ամբողջական բացահայտումը:
17:24 • 25.10.18Հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվԱնմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և դեպքի վայրի զննությամբ Դավթաշեն կամրջի տակ՝ Հրազդանի կիրճ կոչվող վայրում, հայտնաբերվել է Երևանի բնակչուհի, 1973թ. Լ.Խաչատրյանի դին՝ բազմաթիվ...
