Իրադարձային
-ից
-ը
18:44 • 23.02.18Սթիվ Ջոբսի ռեզյումեն աճուրդի կհանվի 50 հազար դոլար մեկնարկային գնովՋոբսը ձեռքով գրել է այս ռեզյումեն 1973 թվականին:
18:27 • 23.02.18Տղամարդը սպառնացել է պայթեցնել Տաշքենդի մետրոնԱնհայտ անձը հայտարարել է, որ եթե իր կինը 20 րոպեի ընթացքում չբերի իրենց երեխային իր մոտ, ապա մետրոյում պայթյուն տեղի կունենա:
17:36 • 23.02.18Մուն Չժե Ինը և Իվանկա Թրամփը քննարկել են Կորեական թերակղզում իրավիճակըԶրույցը տևել է 35 րոպե: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վաշինգտոնի և Փհենյանի միջև երկխոսության և միջկորեական գագաթնաժողովի անցկացման հարցերին:
17:03 • 23.02.18Էջմիածնում սրտի արատով ծնված երեխան Երևանում վիրահատվել է, ինչից հետո մահացել էՈստիկանությունը նորածնի ծնողից հաղորդում է ստացել, որ Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոնի բժիշկների պատճառով իր նորածին երեխան մահացել է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ փետրվարի 22-ին՝ ժամը 21:45-ին ...
16:58 • 23.02.18Կադիրովն անիծել է Ստալինին«Այդ պատերազմներից ոչ մեկը չի համեմատվի 1944 թվականի փետրվարի 23-ին չեչեն ժողովրդի դեմ Իոսիֆ Ստալինի բռնաճնշումների հետ, թող նա անիծվի դարերով, մեզ զրկեցին ամեն ինչից՝ հայրենի հողից, դարերի ընթացքում ձեռքբերված...
16:57 • 23.02.18Տավուշում ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացելԶինծառայողը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության: «Հիմա Մուրացանում է, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին հավելյալ տեղեկություններ չի կարող հայտնել:
16:41 • 23.02.18«Ես օրը երկու անգամ գինի եմ խմում». Մակրոնը հայտնել է, որ թույլ չի տա գինին ուժեղ ալկոհոլի հետ նույն շարքին դասել«Անձամբ ես գինի եմ խմում ցերեկը և երեկոյան», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ իր նախագահության ընթացքում թույլ չի տա «ալկոհոլի և ծխախոտի օրենսդրության խստացման վերաբերյալ որևէ փոփոխություն»:
16:05 • 23.02.18Սերգեյ Շոյգուն խիզախության շքանշան է հանձնել հայ դպրոցականին՝ Ռոստովի հրդեհի ժամանակ ցուցաբերած քաջության համարԴոնի Ռոստովի պատմական կենտրոնում օգոստոսի 21-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ Դավիթ Անանյանը և Ալեքսանդրա Տրուտնևան ինքնուրույն փորձել են մարել կրակը մինչև հրշեջների ժամանելը:
15:46 • 23.02.18Թուրքական ԶՈւ-ն կրակ է բացել սիրիական Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. լրատվամիջոցներ (տեսանյութ)Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ-ն հայտնել էր Աֆրին մտնել փորձող զինյալների շարասյան վրա կրակ բացելու մասին:
15:28 • 23.02.18Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի կառավարական զորքի դեմ ռազմական ուժի կիրառումը. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան«Ռազմական լուծումը չի բացառվում ցանկացած դեպքում: Մենք չենք ցանկանում լինել սիրիական հիմնախնդրի կիզակետում, սակայն ցանկանում ենք անել առավելագույնը՝ մարդկանց քիմիական զենքից...
14:53 • 23.02.18Համայնքապետարանի հետ քննարկել ենք, որ Գյումրիում փլուզված շենքի սեփականատիրոջը ստիպեն քայլեր ձեռնարկել․ Նարեկ Սարգսյան (տեսանյութ)Քաղաքաշինության ոլորտում ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է. այս մասին փաստում են վիճակագրական վարչության տվյալները. լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված աշխատանքները՝ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ...
14:52 • 23.02.18Բելառուսն ու Ռուսաստանը կարող են վերսկսել գազի գնի շուրջ բանակցությունները մարտի վերջին«Մենք հարցը դնում ենք այնպես, որ Ռուսաստանի և Բելառուսի սահմանին գազի գինը պետք է լինի եթե ոչ հավասար, ապա շատ մոտ Սմոլենսկի շրջանում գազի գնին»,- նշել է փոխվարչապետը:
14:19 • 23.02.18Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա քաղաքացին որոնվում էր որպես անհետ կորածԱրտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։
14:06 • 23.02.18Թրթուրներ պարունակող մարինացված վարունգի արտադրող հնդկական ընկերությունը խոստացել է վերացնել թերությունը. ՍԱՊԾԱրտադրողը պարտավորվել է պահածոյացման շրջանում լինել առավել զգոն և մեկնաբանել է, որ պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեև փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն:
13:55 • 23.02.1818-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանությունԱրտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, շիկահեր: Հագին եղել են զինվորական բաճկոն, ջինսե տաբատ, սպիտակ սպորտային կոշիկներ:
