Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա քաղաքացին որոնվում էր որպես անհետ կորած

14:19 • 23.02.18

Հրազդան գետից այսօր դուրս բերված մահացած քաղաքացին որպես անհետ կորած որոնվող Վարդան Մնացականյանն է։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանի դիակը։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։