Էջմիածնում սրտի արատով ծնված երեխան Երևանում վիրահատվել է, ինչից հետո մահացել է

17:03 • 23.02.18

Ոստիկանությունը նորածնի ծնողից հաղորդում է ստացել, որ Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոնի բժիշկների պատճառով իր նորածին երեխան մահացել է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ փետրվարի 22-ին՝ ժամը 21:45-ին, հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքում բժիշկների պատճառով ինքը երեխա է կորցրել:

«Մեկնած խումբը պարզել է, որ հունվարի 28-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Էջմիածին բժշկական կենտրոնում՝ ծննդատանը, ծնվել է ահազանգողի որդին՝ սրտի արատով: Ծննդատանը գտնվելու ընթացքում բժիշկները պարզել են, որ նորածինն ունի առողջական խնդիրներ սրտի շրջանում. նրան տեղափոխել են Երևան»,-ասացին ոստիկանությունից:

Ըստ տեղեկացման՝ երեխային տեղափոխել են սրտաբանական կենտրոն, որտեղ նա ենթարկվել է վիրահատության, սակայն կարճ ժամանակ անց մահացել է:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նախապատրաստվում են նյութեր: