Տղամարդը սպառնացել է պայթեցնել Տաշքենդի մետրոն
Տաշքենդում անհայտ անձը, զանգահարելով «1009» տեղեկատու ծառայություն, սպառնացել է պայթեցնել մետրոն: Այդ մասին հայտնում է gazeta.uz-ն՝ վկայակոչելով Ուզբեկստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Անհայտ անձը հայտարարել է, որ եթե իր կինը 20 րոպեի ընթացքում չբերի իրենց երեխային իր մոտ, ապա մետրոյում պայթյուն տեղի կունենա: Այդ խոսքերից հետո նա անջատել է հեռախոսը:
Հետաքննության ընթացքում պարզվել է զանգահարողի ինքնությունը:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են մայրաքաղաքի հարցերով ներքին գործերի նախարարության վարչությունը, փաստի առիթով իրականացվում է նախաքննություն:










