Սերգեյ Շոյգուն խիզախության շքանշան է հանձնել հայ դպրոցականին՝ Ռոստովի հրդեհի ժամանակ ցուցաբերած քաջության համար
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Я-Юнармия» առաջին համառուսաստանյան երիտասարդական հայրենասիրական ֆորումի ընթացքում, ի թիվս կազմակերպության այլ անդամների, խիզախության շքանշաններ է հանձնել նաև Ալեքսանդրա Տրուտնևային և Դավիթ Անանյանին՝ հրդեհի ժամանակ մարդկանց փրկելու ընթացքում ցուցաբերած քաջության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դոնի Ռոստովի պատմական կենտրոնում օգոստոսի 21-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ Դավիթ Անանյանը և Ալեքսանդրա Տրուտնևան ինքնուրույն փորձել են մարել կրակը մինչ հրշեջների ժամանելը:
Մինչև հրշեջների ժամանելը նրանք տեղեկացրել են իրենց իրավիճակի մասին և շարունակել են օգնել հրդեհաշիջման աշխատանքներին, ինչպես նաև օգնել են տարհանել վիրավորներին: Նրանք, մասնավորապես, օգնել են փողոց դուրս գալ այրվող տներից մեկի երկու բնակիչներին:
Հրդեհի հետևանքով այրվել է 25 սեփական տուն և վնասվել է ևս 100 շինություն: Քաղաքում արտակարգ իրավիճակ է սահմանվել, տուժել է 36 մարդ:
«Юнармия» համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական հասարակական շարժումը ստեղծվել է 2016 թվականին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ:










