Իրադարձային
-ից
-ը
12:11 • 08.08.17Հանրապետությունում արդեն երաշտ է, դա բնականաբար կազդի բերքի վրա․Հրաչ Բերբերյան (տեսանյութ)«Վերջին 5 տարին մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք ջրամբարների խնդիր։ Չնայած հսկայական գումարներ ծախսվեցին և համաշխարհային բանկի ռեսուրսներից և գերմանական վարկից, որ ջրամբարները լավ աշխատեն, սակայն ոչ մի փոփոխություն չկա»,- նկատեց Բերբերյանը։
11:29 • 08.08.17Մաշտոցի պողոտայում՝ հյուրանոցի մոտ բախվել են BMW-ն և Mercedes-ը. կան տուժածներՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայից երեգ հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
11:04 • 08.08.17Զելենոգրադում չեչենների և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի հետևանքով 1 մարդ է սպանվել (տեսանյութ)«Օգոստոսի 6-ի առավոտյան մոտ ժամը 5-ին Զելենոգրադում սրճարանի մոտ կոնֆլիկտ է տեղի ունեցել չեչենների և ադրբեջանցիների միջև, հնչել են կրակոցներ, կրակել են չեչենները...
10:48 • 08.08.17ԵԱՀԿ-ն Ասկերանի շրջանի ուղղությամբ դիտարկում կանցկացնիՕգոստոսի 9-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու …
10:40 • 08.08.17Ճապոնիայում մահացել է Գոձիլայի դերակատար Հարուո ՆակաձիմանԳոձիլայի մասին ճապոնական ֆիլմերի հիմնական յուրահատկությունն այն փաստն է, որ հրեշը ստեղծվում էր առանց համակարգչային գրաֆիկայի օգնության, նրա դերը խաղում էր իրական դերասան՝ հատուկ կոստյումով:
10:07 • 08.08.17Հաքերները համացանցում են տեղադրել «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի 5-րդ սերիայի սցենարը. լրատվամիջոցներՆշվում է, որ հաքերները նաև ձայնագրել են HBO-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Պլեֆերին ուղղված տեսաձայնագրություն, որով գումար են պահանջել ալիքից: Նրանք գումարի չափը չեն նշել:
09:58 • 08.08.17Չիտայում անչափահասը փրկել է աղբամանը նետված նորածնինԱղբամանի կողքով անցնող աղջիկը նորածին երեխային գտել է ստվարաթղթե արկղի մեջ: Տեսնելով փոքրիկին՝ անծանոթուհին նրան հանել է աղբամանից, իր տուն տարել ու շտապօգնություն կանչել:
09:49 • 08.08.17Վենեսուելայում կառավարական պաշտոնյաներն ու զինվորականները ներխուժել են ընդդիմադիր Ազգային ժողովի պալատԽորհրդարանի տվյալներով՝ այդ պաշտոնյաները հարմարեցրել են տարածքը երեքշաբթի նախատեսված Ազգային հիմնադիր ժողովի հանդիպման անցկացման համար:
09:39 • 08.08.17ԱՄՆ-ն կարող է ավիահարված հասցնել Ֆիլիպինների տարածքինՀարավարևելաասիական պետության տարածքում գրոհայինների դիրքերի գնդակոծման վերաբերյալ թույլտվությունը կարող է ստացվել արդեն երեքշաբթի՝ հավաքական ինքնապաշտպանության շրջանակում:
07:11 • 08.08.17Գյումրիի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելակս» գիշերային ակումբի երկհարականի շենքի 2-րդ հարկում:
06:43 • 08.08.17Հաքերները կոտրել են Վենեսուելայի իշխանությունների մի շարք կայքեր և գործակալություններԿիբերհանցագործները մասնավորապես կոտրել են երկրի Գերագույն դատարանի, Խորհրդարանի և Ազգային ընտրական խորհրդի կայքերը:
06:07 • 08.08.17ԻՊ գրոհայինները յոթ հրթիռ են արձակել Լիբանանի ուղղությամբ. աղբյուրԸստ նախնական տվյալների՝ յոթ հրթիռներ են ուղարկվել դեպի Լիբանան, ինչին ի պատասխան երկրի բանակը ևս կրակ է բացել: Առայժմ տուժածների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
05:28 • 08.08.17Մեքսիկայի կարիբյան ափին տագնապ է հայտարարվել մոտալուտ փոթորկի պատճառով«Ֆրանքլինը» կարող է ձեռք բերել 1-ին կատեգորիայի փոթորկի հզորություն, ինչի պատճառով քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգոն և աչալուրջ լինել, հետևել իշխանությունների հաղորդումներին:
03:41 • 08.08.17Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող 27 հոգուՆրանց մասին տեղեկություններ են ստացվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության նախօրեին հետախուզական տեղեկատվության փոխանակման արդյունքում:
03:04 • 08.08.17Չեչնիայում ինքնաթիռը հետիոտների անցման վրա մեքենայի է հարվածել (տեսանյութ)Ինքնաթիռը բախվում է բեռնատարին, որը կանգնել էր, որպեսզի հետիոտնին ճանապարհ զիջի։ Զոհերի կամ տուժածների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա:
