Չիտայում անչափահասը փրկել է աղբամանը նետված նորածնին

09:58 • 08.08.17

Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում անչափահաս աղջիկը փրկել է նորածնին, որին գտել է աղբամանում, հայտնում է gazeta.ru-ն՝ երկրի ներքին գործերի նախարարության Անդրբայկալյան երկրամասի վարչության մամուլի ծառայությանը հղումով:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: Աղբամանի կողքով անցնող աղջիկը նորածին երեխային գտել է ստվարաթղթե արկղի մեջ: Տեսնելով փոքրիկին՝ անծանոթուհին նրան հանել է աղբամանից, իր տուն տարել ու շտապօգնություն կանչել:

Բժիշկները փոքրիկին զննելուց հետո նրա վիճակը բավարար են գնահատել, մինչդեռ նորածնի մորը դեռևս չի հաջողվել հայտնաբերել: