Չեչնիայում ինքնաթիռը հետիոտների անցման վրա մեքենայի է հարվածել (տեսանյութ)

03:04 • 08.08.17

Չեչնիայի Հանրապետությունում թեթևաշարժիչ ինքնաթիռը վայրէջք է կատարել ավտոմոբիլային ճանապարհի վրա ու հարվածել ավտոմեքենայի, ինչպես երևում է վթարի տեսագրության մեջ, գրում է Lenta.ru-ն:

Ինքնաթիռը բախվում է բեռնատարին, որը կանգնել էր, որպեսզի հետիոտնին ճանապարհ զիջի։ Զոհերի կամ տուժածների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա:

Միջադեպի կապակցությամբ քննչական վարչությունը սկսել է նախաքննական ստուգում: Սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչու է օդաչուն որոշել վայրէջք կատարել օդանավակայանից դուրս։