Մաշտոցի պողոտայում՝ հյուրանոցի մոտ բախվել են BMW-ն և Mercedes-ը. կան տուժածներ

11:29 • 08.08.17

Օգոստոսի 8-ին, ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 81 CO 081 և Mercedes E320 մակնիշի 75 PX 075 վարորդ՝ Տ. Ա. պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայից երեգ հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոսպիտալացվել են BMW-ի կին վարորդն ու երկու ուղևորները:

Փրկարարները փակել են BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: