Գյումրիի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվել

07:11 • 08.08.17

Օգոստոսի 8-ին, ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել 2 հարկանի շինության 2-րդ հարկում:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելակս» գիշերային ակումբի երկհարականի շենքի 2-րդ հարկում:

 

Այրվել է մոտ 100 քմ երեսապատումը՝ ամբողջությամբ, իսկ գույքը՝ մասամբ: