Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող 27 հոգու

03:41 • 08.08.17

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող 27 հոգու, հայտնել է Իրանի ազգային անվտանգության նախարարությունը, IRMA գործակալության փոխանցմամբ:

 

Նախարարության տեղեկությամբ՝  այդ անձինք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իրանի տարածքում: Նրանց մասին տեղեկություններ են ստացվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության նախօրեին հետախուզական տեղեկատվության փոխանակման արդյունքում:

Նշվում է նաև, որ ահաբեկիչներից տասը ձերբակալվել են Իրանի տարածքից դուրս և փոխանցվել երկրին, իսկ տասնյոթը ձերբակալվել են անմիջապես Իրանի տարածքում: