Իրադարձային
-ից
-ը
10:46 • 14.07.17Պերուի նախկին նախագահին և առաջին տիկնոջը դատապարտել են 18-ամսյա նախնական կալանքիԱզատազրկման նպատակը պետության նախկին նախագահի և առաջին տիկնոջ կողմից երկրից հեռանալու փորձերը կամ հետաքննության ընթացքին միջամտությունը թույլ չտալն է:
10:37 • 14.07.17ՌԴ պետդուման այսօր կքննի ՀՀ-ի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծըՀամաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը ...
10:27 • 14.07.17Սյունիքի մարզում 46-ամյա վարորդը УАЗ-ով 80մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է անտառում. կա 1 զոհ, 2 վիրավոր.Shamshyan.comՄահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները...
10:11 • 14.07.17Ջրառատում ՕՐՕ-ի անդամին կրակած ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալը դատարանի դահլիճից ազատ է արձակվելԱրմավիրի մարզի Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանի գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Ադամյանը դատավճիռ է կայացրել:
09:57 • 14.07.17ԱՄՆ-ում դատավորն ընդլայնել է Թրամփի միգրացիոն հրամանագրով մերձավոր բարեկամներ համարվող մարդկանց ցանկըՈւոթսոնի հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ում տատիկի կամ պապիկի, թոռան, զարմիկի կամ զարմուհու, ոչ հարազատ եղբայրների և քույրերի առկայությունը բավականաչափ պայման է երկիր մուտք գործելու համար:
09:51 • 14.07.17Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին, տուժածի վիճակը գնահատվում է ծանրԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին SUBARU 08 OUTBACK մակնիշի 33 OD 973 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է բետոնե ...
09:48 • 14.07.17«Դուք այնքան լավ տեսք ունեք». Թրամփը գովել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը (լուսանկարներ, տեսանյութ)«Դուք այնքան լավ տեսք ունեք»,-ասել է Թրամփը՝ շրջվելով 64-ամյա տիկին Մակրոնի կողմը: Հետո նա նույնն ասել է Էմանուել Մակրոնին: Քիչ անց Թրամփը Ֆրանսիայի առաջին տիկնոջը «հիասքանչ» է անվանել:
09:41 • 14.07.17Երուսաղեմում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների խմբի ուղղությամբ. The Jerusalem PostՈստիկաններին հաջողվել է վնասազերծել հանցագործներին, նրանց ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
09:23 • 14.07.17Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը մտադիր չէ չեղարկել պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ չի լուծվել Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի «սրտով»:
06:57 • 14.07.17ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարներն իրենց կանանց հետ միասին կընթրեն Էյֆելյան աշտարակի վրա գտնվող «Ժյուլ Վեռն» ռեստորանումՀռչակավոր շեֆ խոհարար Ալեն Դյուկասի ռեստորանն առաջարկում է ֆրանսիական խոհանոցի ազգային նրբահամ խորտիկները։ Իսկ ռեստորանի պատուհաններից բացվում է մայրաքաղաք Փարիզի համայնապատկերը։
06:23 • 14.07.17Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տուն կհրավիրի Պուտինին, երբ հարմար պահը հասունանաՊատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ՌԴ նախագահին Վաշինգտոն հրավիրել, Թրամփն ասել է, որ չի կարծում, թե այժմ դրա հարմար ժամանակ է։
05:45 • 14.07.17Եվրոպական հանձնաժողովը սկսել է Հունգարիայի հանդեպ տուգանքի ընթացակարգըԲանն այն է, որ Հունգարիայի նոր օրենքով նախատեսվում է այնպիսի հասարակական կազմակերպությունների ստեղծում, որոնք տարվա կտրվածքով առնվազն 24 հազար եվրոյի արտասահմանյան ֆինանսավորում են ստանում։
05:08 • 14.07.17Ֆրանսիան հրաշալի պոտենցիալ ունի ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ«Մենք քննարկել ենք համագործակցությունն պաշտպանության և անվտանգության հարցում»,- ասել է Թրամփը լրագրողներին համատեղ ասուլիսի ժամանակ, ինչպես փոխանցում է Interfax-ը:
04:32 • 14.07.17Մեքսիկայում տասնմեկ հոգու են սպանել երեկույթի ընթացքումՍպանվածների թվում են յոթ տղամարդ և չորս կին։ Սակայն հանցագործության դրդապատճառներն առայժմ անհայտ են։
03:18 • 14.07.17ԱՄՆ Պետքարտուղարն ավարտել է քառօրյա այցը Պարսից ծոցի պետություններԻր այցի եզրափակիչ փուլում Թիլերսոնը հանդիպել է Քաթարի էմիր Համադ Ալ Թանիի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել երկրի արտգործնախարարի և Քուվեյթի միջնորդի հետ։
