Եվրոպական հանձնաժողովը սկսել է Հունգարիայի հանդեպ տուգանքի ընթացակարգը
Եվրոպական հանձնաժողովը սկսել է Հունգարիայի հանդեպ տուգանքի ընթացակարգը՝ կապված հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքի հետ, գրում է Euronews-ը:
Բանն այն է, որ Հունգարիայի նոր օրենքով նախատեսվում է այնպիսի հասարակական կազմակերպությունների ստեղծում, որոնք տարվա կտրվածքով առնվազն 24 հազար եվրոյի արտասահմանյան ֆինանսավորում են ստանում։ Նմանատիպ ՀԿ-ները պարտավոր են իրենց գործունեության հաշվետվություն ներկայացնել Հունգարիայի իշխանություններին։
Օրենքն աչքի անցկացնելուց հետո Եվրահանձնաժողովը հայտնել է, որ այն խախտում է կազմակերպությունների ազատության իրավունքը, արհեստական սահմանափակումներ է առաջացնում կապիտալի տեղաշարժի համար, վտանգում է մասնավոր կյանքի և անհատական տվյալների պաշտպանության իրավունքը։










