Պերուի նախկին նախագահին և առաջին տիկնոջը դատապարտել են 18-ամսյա նախնական կալանքի

10:46 • 14.07.17

Պերուի դատարանը դատախազության խնդրանքով երկրի նախկին նախագահ Օլյանտա Հումալային (նախագահել է 2011-2016 թվականներին) և նրա կնոջը՝ Նադին Հերեդիային, դատապարտել է 18-ամսյա նախնական կալանքի, հայտնում է Reuters գործակալությունը:


Ազատազրկման նպատակը պետության նախկին նախագահի և առաջին տիկնոջ կողմից երկրից հեռանալու փորձերը կամ հետաքննության ընթացքին միջամտությունը թույլ չտալն է:


2015 թվականին Պերուի դատախազությունը սկսել է ֆինանսական միջոցների լվացմանը երկրի նախկին նախագահի կնոջ ներգրավվածության հետաքննությունը: