Ֆրանսիան հրաշալի պոտենցիալ ունի ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է անվտանգության հարցերում երկու երկրների համագործակցությունը:
«Մենք քննարկել ենք համագործակցությունն պաշտպանության և անվտանգության հարցում»,- ասել է Թրամփը լրագրողներին համատեղ ասուլիսի ժամանակ, ինչպես փոխանցում է Interfax-ը:
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Ֆրանսիան հրաշալի պոտենցիալ ունի ահաբեկչության դեմ պայքարում:










