Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տուն կհրավիրի Պուտինին, երբ հարմար պահը հասունանա

06:23 • 14.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սպիտակ տուն կհրավիրի, երբ հարմար պահը հասունանա:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ՌԴ նախագահին Վաշինգտոն հրավիրել, Թրամփն ասել է, որ չի կարծում, թե այժմ դրա հարմար ժամանակ է։


«Սակայն իմ պատասխանն է՝ այո, ես նրան կհրավիրեի», - խոստովանել է Թրամփը լրատվամիջոցներին:

 

Երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 7–ին Համբուրգում՝ G20–ի գագաթաժողովի ընթացքում։