Երուսաղեմում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների խմբի ուղղությամբ. The Jerusalem Post
Երուսաղեմում 3 անհայտ անձ կրակ է բացել ոստիկանների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ, այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Հին քաղաքի Առյուծի դարպասների մոտ:
Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել հանցագործներին, նրանց ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Հայտնի է, որ տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:










