ԱՄՆ Պետքարտուղարն ավարտել է քառօրյա այցը Պարսից ծոցի պետություններ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ավարտել է Պարսից ծոցի երկրներ քառօրյա այցը՝ Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում, գրում է Ռոյթերզ գործակալությունը:
Իր այցի եզրափակիչ փուլում Թիլերսոնը հանդիպել է Քաթարի էմիր Համադ Ալ Թանիի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել երկրի արտգործնախարարի և Քուվեյթի միջնորդի հետ։
Հիշեցնենք, որ Թիլերսոնի նախորդ այցի ժամանակ ԱՄՆ–ն ու Քաթարը համաձայնագիր էին կնքել ահաբեկչության հովանավորման դեմ պայքարի մասին, որը Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ–ն ու Եգիպտոսը «բավարար» չէին համարել։










