Մեքսիկայում տասնմեկ հոգու են սպանել երեկույթի ընթացքում

04:32 • 14.07.17

Մեքսիկայի Հիդալգո նահանգում անհայտ անձինք ներխուժել են երեկույթի անցկացման վայր և միանգամից տասնմեկ հոգու սպանել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Սպանվածների թվում են յոթ տղամարդ և չորս կին։ Սակայն հանցագործության դրդապատճառներն առայժմ անհայտ են։


Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ այդ նահանգի մաֆիոզ ընտանիքներն են մեկը մյուսի դեմ ելել և տեղի ունեցածը վրեժխնդրության նման մի բան է եղել: