ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարներն իրենց կանանց հետ միասին կընթրեն Էյֆելյան աշտարակի վրա գտնվող «Ժյուլ Վեռն» ռեստորանում

06:57 • 14.07.17

Ֆրանսիայինախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց տիկնանց հետ կընթրեն Էյֆելյան աշտարակի վրա գտնվող լեգենդար «Ժյուլ Վեռն» ռեստորանում։ 120 մետր բարձրության վրա գտնվող ռեստորան հնարավոր է հասնել հատուկ մասնավոր վերելակով։


Հռչակավոր շեֆ խոհարար Ալեն Դյուկասի ռեստորանն առաջարկում է ֆրանսիական խոհանոցի ազգային նրբահամ խորտիկները։ Իսկ ռեստորանի պատուհաններից բացվում է մայրաքաղաք Փարիզի համայնապատկերը։


Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Ֆրանսիա է ժամանել տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ, Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին ընդառաջ: