Իրադարձային
-ից
-ը
10:02 • 08.06.17Թրամփն ընդգծել է Պարսից ծոցի երկրների միասնության կարևորությունըԿողմերը «համաձայնել են ծայրահեղականության և ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ Էր-Ռիադում ձեռքբերված համաձայնագրերի իրականացման կարևորության հարցում»:
09:54 • 08.06.17Իրաքի քրդերն անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացնեն սեպտեմբերի 25-ին. RudawԿայքը նշում է, որ հանրաքվեի օրը հայտարարվել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի կողմից՝ Քուրդիստանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ գումարված հատուկ ժողովի ընթացքում:
09:49 • 08.06.17Երևան-Արտաշատ ճանապարհին BMW-ն բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին. կա տուժածՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
09:11 • 08.06.17Մյանմայում անհետացած ռազմական օդանավի բեկորներն ու զոհերի դիերը հայտնաբերվել են ծովումՀունիսի 8-ին Մյանմայի օդային տարածքում անհետացած ռազմական օդանավի բեկորներն ու զոհերի դիերը հայտնաբերվել են ծովում, հայտնում է The Guardian-ը՝ ռազմական աղբյուրներին հղումով: «Մենք ծովում հայտնաբերել ենք անհետացած օդանավի բեկորներն ու մի քանի դի...
06:48 • 08.06.17ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 33 ներգաղթյալների նախկին ԽՍՀՄ տարածքից՝ կազմակերպված հանցագործության մեղադրանքովԸստ իշխանությունների, այդ անձինք կարող են ներգրավված լինել դրամաշորթության, խարդախության, թմրանյութերի և հրազենի հետ կապված հանցագործությունները մեջ: Նրանք, ենթադրաբար, գործել են մի շարք նահանգներում, այդ թվում Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Ֆլորիդայի և Նևադայի:
05:55 • 08.06.17Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-իԹեհրանում զինված անձինք ներխուժել էին խորհրդարանի շենք: Միևնույն ժամանակ, զինված անձանց այլ խումբ հարձակվել է Խոմեյնիի դամբարանի վրա: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը:
05:39 • 08.06.17Թրամփը քննադատել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները«Մենք ցավակցում ենք և աղոթում ահաբեկչությունների անմեղ զոհերի ու իրանցի ժողովրդի համար, որը նման դժվար ժամանակներ է ապրում»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։ «Սակայն մենք շեշտում ենք, որ ահաբեկչությունը հովանավորող պետություննները կարող են դառնալ այն չարիքի զոհը, որին սատարում են»։
05:01 • 08.06.17Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է բաց թողել. աղբյուր«Հյուսիսային Կորեան հինգշաբթի վաղ առավոտյան արևելյան ափին գտնվող Վոնսանի տարածքում իրականացրել է որոշ օբյեկտների փորձարկում, որոնք ենթադրաբար հականավային հրթիռներ են եղել», - հայտնել են Հարավային Կորեայի ՊՆ-ից:
04:34 • 08.06.17Փարիզուհին դատի է տվել Ֆրանսիայի իշխանություններին օդի աղտոտվածության պատճառովՅոգայի 56-ամյա մարզիչ Կլոտիլդ Նոնեսը հավատացնում է, որ արդեն 30 տարի ապրում է Փարիզում և իր առողջությունը դրանից գնալով վատանում է։ Նա շնչառական խնդիրներ ու ասթմա ունի։
04:04 • 08.06.17Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունն առաջատար է՝ ըստ խորհրդարանական ընտրությունների նախօրեին արված 2 հարցումներիԸստ YouGov կազմակերպության կողմից անցկացված հետազոտության՝ պահպանողականների օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 42 տոկոսը, իսկ նրանց հիմնական մրցակից լեյբորիստական կուսակցությանը կաջակցեն 35 տոկոսը:
03:25 • 08.06.17Ջեյմս Քոմին պատմել է Թրամփի հետ իր զրույցների մասինՔոմին հայտնել է, որ Թրամփն ակնարկել էր, որ ՀԴԲ-ն դադարեցնի իր խորհրդական Մայքլ Ֆլինի հանդեպ հետաքննությունը՝ ակնարկելով, որ «կարելի է վերջինիս հանգիստ թողնել»:
02:56 • 08.06.17Վրաերթ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկումՊարզվել է, որ 1947 թ. ծնված Ս. Գ.-ը «Opel Astra G» մակնիշի 35 GC 520 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1973 թ. ծնված Վ. Ա.-ին:
02:33 • 08.06.17Փլուզում Կարճաղբյուր գյուղումՊարզվել է, որ փլուզվել են թիվ 7 տանը կից շինության (մոտ 35 քմ) պատը (21 քմ) և տանիքի երկաթյա ծածկը՝ ամբողջությամբ, իսկ մյուս պատը (15 քմ)՝ մասնակի:
02:14 • 08.06.17Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելՀրշեջներից շուրջ 2 ժամ է պահանջվել, որպեսզի մարեն հրդեհը։ Պայթյունի վայրում հայտնաբերել են 30 այրված մարմին։
01:39 • 08.06.17Խոշոր ավտովթար Երանոս գյուղում. բախվել են Mercedes-ն ու Toyota Prado-ն. shamshyan.comվթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր, համագյուղացի Ռուբեն Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
