Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ սակայն, հաղորդվում էր 12 զոհի և 42 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել հարձակում խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Զինված անձինք ներխուժել էին խորհրդարանի շենք: Միևնույն ժամանակ, զինված անձանց այլ խումբ հարձակվել է Խոմեյնիի դամբարանի վրա: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը:










