Փարիզուհին դատի է տվել Ֆրանսիայի իշխանություններին օդի աղտոտվածության պատճառով
Փարիզի բնակչուհին դատի է տվել Ֆրանսիայի իշխանություններին օդի աղտոտվածության պատճառով իր առողջական դրության վատացման կապակցությամբ, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:
Յոգայի 56-ամյա մարզիչ Կլոտիլդ Նոնեսը հավատացնում է, որ արդեն 30 տարի ապրում է Փարիզում և իր առողջությունը դրանից գնալով վատանում է։ Նա շնչառական խնդիրներ ու ասթմա ունի։
Ըստ Կլոտիլդի՝ Փարիզում օդի աղտոտվածությունն 2016 թվականի դեկտեմբերին ռեկորդային մակարդակի էր հասել։ Ֆրանսիայում օդի աղտոտվածության պատճառով տարվա մեջ շուրջ 48 հազար մարդ է մահանում:










