Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

02:14 • 08.06.17

Հնդկաստանում հրավառությունների արտադրության գործարանում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնում է Ռեգնումը, ողբերգությունը տեղի է ունեցել Մադխյա Փրադեշ նահանգում։

Հրշեջներից շուրջ 2 ժամ է պահանջվել, որպեսզի մարեն հրդեհը։ Պայթյունի վայրում հայտնաբերել են 30  այրված մարմին։


Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը կարող էր լինել այրվող ծխախոտը, որն անզգուշաբար գցել էր գործարանի աշխատակիցներից մեկը։