Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է բաց թողել. աղբյուր

05:01 • 08.06.17

Հյուսիսային Կորեան իրականացրել է մի շարք բալիստիկ, ենթադրաբար հականավային հրթիռների փորձարկումներ արեւելյան ափին, հաղորդում է Yonhap  գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը:


«Հյուսիսային Կորեան հինգշաբթի վաղ առավոտյան արևելյան ափին գտնվող Վոնսանի տարածքում իրականացրել է որոշ օբյեկտների փորձարկում, որոնք ենթադրաբար հականավային հրթիռներ են եղել», - հայտնել են Հարավային Կորեայի ՊՆ-ից:

Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է բաց թողել. աղբյուր